Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի պատգամավոր, ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանը գրում է․
Այսօր համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ հանրային տրանսպորտում երիտասարդ տղամարդը հրապարակայնորեն նվաստացնում և վիրավորում էր իր կնոջը։
Կինը ճնշված լռում էր։
Տարիներ շարունակ նման վերաբերմունքը մեր հասարակության կողմից հաճախ բնականոն է համարվել։
Սակայն ցանկացած վատ երևույթ բնական համարելը կարող է մեծ ողբերգությունների պատճառ դառնալ։
Այսօրվա դեպքը և հազարավոր նմանատիպ դեպքերը, որոնց մասին գուցե երբեք էլ չենք իմանում, դատապարտելի են։
Մենք պետք է կիրառենք օրենսդրական բոլոր անհրաժեշտ մեխանիզմները՝ նման իրավիճակներում հայտնված քաղաքացիներին պաշտպանելու համար։
Բռնությունը մեր հասարակության մեջ չպետք է տեղ ունենա։


