Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանը Zarkerak - Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանը
Zarkerak Zarkerak - Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանը
Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանը

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը և կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը մասնակցում են շախմատի Եվրոպայի 41-րդ ակումբային գավաթին և կանանց 30-րդ ակումբային գավաթին։ Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:

Մրցաշարերը անցկացվում են հոկտեմբերի 17-23-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում։

Հայկ Մարտիրոսյանը հանդես է գալիս Ռումինիայի «SuperChess Romania» թիմի կազմում, իսկ Էլինա Դանիելյանը՝ Լյուքսեմբուրգի «CE Gambit Bonnevoie» թիմի կազմում։

Մարտիրոսյանը 2 հնարավորից ունի 2 միավոր, իսկ Դանիելյանը՝ 3 հնարավորից՝ 3 միավոր։

Մրցաշարին մասնակցում է նաև հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, որ հանդես է գալիս Չեխիայի «Sigil Fund Pardubice» թիմի կազմում և 3 հնարավորից ունի 1.5 միավոր։

20 Հոկտեմբեր, 2026 12:58
Վեր