Փարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է սպանությամբ․ 34-ամյա տղամարդը ձերբակալվել է Zarkerak - Փարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է սպանությամբ․ 34-ամյա տղամարդը ձերբակալվել է
Zarkerak Zarkerak - Փարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է սպանությամբ․ 34-ամյա տղամարդը ձերբակալվել է
Փարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է սպանությամբ․ 34-ամյա տղամարդը ձերբակալվել է

Փարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է սպանությամբ․ 34-ամյա տղամարդը ձերբակալվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։11-ին, Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում տղամարդուն գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հրազենային վնասվածք է պատճառել Երևանի 34-ամյա մի բնակիչ։

34-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախնական տվյալներով հանցագործությունը կատարվել է վերափոխված գազային ատրճանակով։ Կատարվում է նախաքննություն։

 

 

20 Հոկտեմբեր, 2026 16:58
Վեր