Վստահ եմ՝ ռուսական կողմը չի թանկացնի գազը, իր լծակները սպառելուց հետո, որևէ բան չի ունենա անելու. Մակարյան Zarkerak - Վստահ եմ՝ ռուսական կողմը չի թանկացնի գազը, իր լծակները սպառելուց հետո, որևէ բան չի ունենա անելու. Մակարյան
Zarkerak Zarkerak - Վստահ եմ՝ ռուսական կողմը չի թանկացնի գազը, իր լծակները սպառելուց հետո, որևէ բան չի ունենա անելու. Մակարյան
Վստահ եմ՝ ռուսական կողմը չի թանկացնի գազը, իր լծակները սպառելուց հետո, որևէ բան չի ունենա անելու. Մակարյան

Վստահ եմ՝ ռուսական կողմը չի թանկացնի գազը, իր լծակները սպառելուց հետո, որևէ բան չի ունենա անելու. Մակարյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եթե ռուսական գազի գինը թանկանա 69 տոկոսով, ապա Հայաստանի տնտեսության մեջ կոլափս հաստատ չենք ունենա: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հոկտեմբերի 20-ին հրապարակած զեկույցին:

Հիշեցնենք, որ ըստ զեկույցի ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության կասեցումը կարող է հանգեցնել գազի ներկրման արժեքային արտահայտությամբ 268,5 միլիոն դոլարով կամ 69%-ով աճին՝ 389-ից հասնելով 657,5 միլիոն դոլարի։  

Ըստ նրա՝ այստեղ կան մի շարք լուծումներ, որոնք չեն թողնի, որ տնտեսության մեջ կոլափսներ լինեն:

«Առաջինը, ինչ-որ մաս պետությունը կփորձի բյուջեով սուբսիդավորել: Երկրորդ տարբերակը, որ եթե նույնիսկ մենք պետք է տարեկան շուրջ 700 մլն դոլար վճարենք գազի գնի համար, ապա մենք կարող ենք երկու տարի շարունակաբար հանգիստ մեր արտաքին պարտքը ավելացնել, այսինքն այդ գումարը պարտք վերցնել միջազգային բանկերից: Հիմա եթե մեր ներքին ու արտաքին պարտքը 15 մլրդ-ի շուրջ է, որը ՀՆԱ-ի 50 կամ 53 տոկոսն է, բայց ինչպես շատ այլ երկրներում, այնպես էլ մեր մոտ սա մինչև 60 տոկոս հասցնելը՝ այսինքն մոտ 18 մլրդ պարտք ունենալը, ընդհանրապես ռիսկային չէ: Առնվազն 2-3 մլրդ դոլար այդ պարտքը ավելացնելու տեղ ունենք՝ մեր այսօրվա ՀՆԱ-ի ցուցանիշով ու այն հանգամանքով, որ 6 տոկոս տնտեսական աճ տարեվերջին այնուամենայնիվ կունենանք: Մեր կառավարությունը կարող է 400-500 մլն այս տարի կամ մյուս տարի վարկ վերցնել, բայց զուգահեռ մենք պետք է քայլեր կատարենք, որ անընդհատ այս ձևով չշարունակվի: Այսինքն անցնենք ավելի շատ էլեկտրաէներգիայի սպառմանը, օրինակ՝ արևային էլեկտրակայանների կուտակիչների ձեռք բերման ճանապարհով արևային էներգիան օգտագործենք  նաև գիշերները: Ճիշտ է մեր բյուջեն հիմա սուբսիդավորում է տարբեր նախագծեր, այդ թվում գյուղատնտեսական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրների լուծման համար, սակայն կարծում եմ գազի համար էլ ինչ-որ գումար կգտնի»,-ասաց Մակարյանը:

Տնտեսագետը նաև վստահություն հայտնեց, որ ռուսական կողմը այնուամենայնիվ չի գնա գազի թանկացման ճանապարհով, և որ հնչող հայտարարություններն ու զեկույցը զգուշացնելու կամ ազդեցություն գործելու համար է արվում:

«Ռուսական կողմը վերջին հաշվով ունի իր այն ամենառանցքային քայլերը, որոնք եթե սպառեց անելու էլ որևէ բան չի ունենա: Այս քայլերից մի քանիսն են մնացել. առաջինը՝ գազի թանկացումը, եթե իհարկե դա կիրառի, երկրորդը՝ երկաթուղու կոնցեսիայի վաճառքն է ու դուրս գալը, որը նույնպես ազդեցության լծակ է, երրորդն էլ՝ հայկական ապրանքների հանդեպ կիրառվող սահմանափակումները շարունակելը՝ թեկուզ ԵԱՏՄ-ից դուրս չգալով: Հիմա մեր Կառավարությունը բոլոր ուղղություններով էլ այլընտրանքային քայլեր սկսել է, ճիշտ է գյուղմթերքի պարագայում 100 հազար տոննայի չափով պակաս արտահանում կատարվեց այս տարի, սակայն հնարավորություն այնուամենայնիվ ունենք»,- ասաց տնտեսագետը:

Ըստ Մակարյանի՝ ԵԱՏՄ զեկույցում ներկայացված գազի գնային թանկացման հաշվարկը կապված է հիմնականում տեղափոխման ծախսերի և նմանատիպ այլ տեխնիկական հարցերի հետ:

Անդրադառնալով գազի մատակարարման հարցում դիվերսիֆիկացման հնարավրությանը՝ տնտեսագետը նշեց, որ բացի Իրանից, հնարավորություն ունենք նաև ներկրել թուրքմանական գազը, որը Հայաստան հասցնելու փորձ ունենք դեռ 1990-ականների սկզբից, որի դիմաց Երևանը վճարումներ էր կատարում որոշակի ապրանքների տեսքով:

«Կա նաև Ադրբեջանի տարբերակը, որին եթե հավատանք, այնքան գազ ունի, որ կարող է մատակարարել Եվրոպային, որի մասով ԵՄ-ի հետ ունի մատակարարման պայմանագիր: ԵՄ-ն կարող է ավելացնել Ադրբեջանից գնվող գազի ծավալները, եթե ադրբեջանական կողմը կկարողանա ավելացնել, ապա այդ ավելացրած ծավալները, որոնք կարող են համապատասխան լինել ռուսական գազի ծավալներին կամ թեկուզ  քիչ լինեն, Վրաստանի միջոցով ուղղորդել այստեղ: Հայաստանը  կարող է նույն ձևով, ինչ որ ԵՄ-ն, գազ գնել Ադրբեջանից»,-ասաց Մակարյանը:

Ըստ նրա՝ այս հարցում գոյություն ունեցող միակ խնդիրը գազի մատակարարման խողովակներն ու հանգույցներն են, որոնք պատկանում են «Գազպրոմին»:

«Հիմա եթե գազի գինը թանկան ու Ռուսաստանը մատակարարի «Գազպրոմը» կշարունակի վաճառել, բայց եթե ռուսական գազ չլինի, ապա այն խողովակաշարը, որ ունի Հայաստանում կարող է չտրամադրել երրորդ երկրներից ներկրվող գազը մատակակարելու համար: Այս դեպքում Հայաստանը արդեն կգնա ուրիշ քայելերի՝ պետականացման կամ ազգայնացման խնդիրներ կարող է դրվեն: Կա նաև մեկ այլ տարբերակ, եթե ռուսական գազը «Գազպրոմի» խողովակների ցանցի միջոցով չմատկարարվի, ապա «Գազպրոմ Արմենիան» կարող է սնանկանալ, որովհետև եթե փաստացի խողովակների միջոցով մատակարարումներ չեն լինելու, աշխատանք չի լինելու, ապա ամեն բան կգնա այդ ուղղությամբ: Սա նշանակում է, որ եթե ռուսական կողմը որոշի այսպիսի քայլեր կատարել, ապա որոշակի խնդիրներ կան, որ ի վնաս կաշխատեն հենց իր համար»,-ասաց տնտեսագետը:

 

 

26 Հոկտեմբեր, 2026 11:50
Վեր