Բազմակողմ դիվանագիտությունը կարևոր դեր ունի միջազգային պարտավորությունները գործնական համագործակցության վերածելու հարցում. Կոստանյան Zarkerak - Բազմակողմ դիվանագիտությունը կարևոր դեր ունի միջազգային պարտավորությունները գործնական համագործակցության վերածելու հարցում. Կոստանյան
Zarkerak Zarkerak - Բազմակողմ դիվանագիտությունը կարևոր դեր ունի միջազգային պարտավորությունները գործնական համագործակցության վերածելու հարցում. Կոստանյան
Բազմակողմ դիվանագիտությունը կարևոր դեր ունի միջազգային պարտավորությունները գործնական համագործակցության վերածելու հարցում. Կոստանյան

Բազմակողմ դիվանագիտությունը կարևոր դեր ունի միջազգային պարտավորությունները գործնական համագործակցության վերածելու հարցում. Կոստանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 25-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում անցկացվող «Բիզնես և կենսաբազմազանություն» համաժողովի «Առաջնորդություն՝ բարդությունների պայմաններում» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից:

Քննարկման ընթացքում Վահան Կոստանյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական անորոշության պայմաններում կենսաբազմազանության պահպանման և վերականգնման նպատակների առաջմղման գործում միջազգային համագործակցության, բազմակողմ դիվանագիտության և մասնավոր հատվածի ներգրավման կարևորությանը։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական կայունության, պարենային անվտանգության, ջրային ռեսուրսների պահպանության և երկարաժամկետ բարեկեցության խնդիր է, որը պահանջում է համատեղ միջազգային ջանքեր։

Վահան Կոստանյանը նշել է, որ բազմակողմ դիվանագիտությունը կարևոր դեր ունի միջազգային պարտավորությունները գործնական համագործակցության վերածելու, պետությունների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և ֆինանսական հաստատությունների միջև գործընկերությունն ամրապնդելու գործում։

Ամփոփելով՝ Վահան Կոստանյանն ընդգծել է, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման հաջողությունը պայմանավորված է միջազգային պարտավորությունները չափելի արդյունքների վերածելու, անհրաժեշտ ռեսուրսներ մոբիլիզացնելու և պետությունների ու մասնավոր հատվածի միջև երկարաժամկետ գործընկերություններ զարգացնելու կարողությամբ։

26 Հոկտեմբեր, 2026 11:25
Վեր