Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մարտունի համայնքում ընտրությանը մասնակցած 18 629 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Հովհաննես Հովեյանի գլխավորությամբ, ստանում է 12 597 ձայն կամ քվեների 67.6%-ը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի՝ Ֆեյսբուքում արած գրառումից։
«Շնորհավորում եմ Հովհաննես Հովեյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով»,- գրել է նա։


