Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այցելել եմ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործող COP17-ի Կանաչ գոտի։ Շրջել եմ տաղավարներով, ծանոթացել ներկայացված բնապահպանական նախաձեռնություններին, կրթական ծրագրերին և նորարարական լուծումներին։
Ուրախալի է տեսնել այն հետաքրքրությունն ու ներգրավվածությունը, որ համախմբել են այստեղ տարբեր սերունդների և ոլորտների ներկայացուցիչների։ Յուրաքանչյուր տաղավար հնարավորություն է՝ բացահայտելու նոր գաղափարներ, ծանոթանալու բնության պահպանությանն ուղղված աշխատանքին և գտնելու համագործակցության նոր ուղիներ։
Կանաչ գոտին կարևոր կապ է համաժողովի օրակարգի և հանրության միջև։ Այստեղ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային նպատակները ներկայացվում են առօրյա կյանքին առնչվող օրինակներով՝ ընդգծելով, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Կրթական, գիտական և մշակութային միջոցառումները նաև օգնում են ավելի լավ ճանաչելու բնությունն ու գիտակցելու դրա պահպանության նկատմամբ մեր ընդհանուր պատասխանատվությունը։
Շնորհակալ եմ մասնակիցներին, կազմակերպիչներին, կամավորներին և բոլոր այցելուներին՝ ակտիվ մասնակցության ու նվիրված աշխատանքի համար։


