Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Պետք է դադարեցնել Իրանի առաջնորդների ոչնչացումը, որպեսզի որևէ մեկի հետ հնարավոր լինի բանակցել»:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջորջիա նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ:
«Այնտեղ չեն մնացել ո՛չ ինքնաթիռ, ո՛չ նավ, ո՛չ առաջնորդներ, առհասարակ ոչինչ: Առաջին մակարդակի ղեկավարությունը ոչնչացված է, երկրորդ մակարդակի ղեկավարությունը ոչնչացված է: Ստիպված եմ կանգ առնել, որովհետև ես պետք է հասկանամ, թե գրողը տանի, մենք ում հետ ենք ընդհանրապես բանակցելու»,-ասել է Թրամփը:
Նա նշել է, որ 2018 թվականին «միջուկային գործարքից» դուրս գալու որոշումը կայացվել է ճգնաժամային պահին, որպեսզի Թեհրանին թույլ չտան միջուկային զենք ձեռք բերել:
ԱՄՆ ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պարտության են մատնել Իրանին՝ ռազմական, ֆինանսական և այլ առումներով:
«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նրանք երբեք և ոչ մի պարագայում միջուկային զենք չունենան»,- հավելել է նա:

