Ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանին Օման արտահանվող ապրանքատեսակների ցանկի ընդլայնման ուղղությամբ. ԱԳՄԱՆ Zarkerak - Ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանին Օման արտահանվող ապրանքատեսակների ցանկի ընդլայնման ուղղությամբ. ԱԳՄԱՆ
Zarkerak Zarkerak - Ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանին Օման արտահանվող ապրանքատեսակների ցանկի ընդլայնման ուղղությամբ. ԱԳՄԱՆ
Ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանին Օման արտահանվող ապրանքատեսակների ցանկի ընդլայնման ուղղությամբ. ԱԳՄԱՆ

Ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանին Օման արտահանվող ապրանքատեսակների ցանկի ընդլայնման ուղղությամբ. ԱԳՄԱՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում և Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության ջանքերով համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՄԱ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ Օմանում ՀՀ դեսպանության պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2026թ. մարտին. մինչ դեսպանության հիմնումը երկու երկրների միջև եղել են ապրանքաշրջանառության շատ փոքր ցուցանիշներ:

Համագործակցության արդյունքում 2026թ. ընթացքում, հատկապես հուլիս-սեպտեմբեր ամիսներին, Հայաստանից Օման են արտահանվել ծիրան, կեռաս, դեղձ, նեկտարին և ելակ։ Այսպիսով, առաջին անգամ հայաստանյան գյուղատնտեսական արտադրանքը մուտք է գործել օմանական շուկա` թեկուզև փոքր փորձնական խմբաքանակներով։

Հայաստանից ներկրված մրգերը վաճառվել են Օմանի խոշորագույն` Lulu հիպերմարկետների ցանցում, ինչպես նաև KV Group ընկերությունների խմբի մաս կազմող «Սուհոլ Ալ-Ֆայհա» սուպերմարկետների ցանցում։ Վերջինիս կողմից սոցիալական հարթակներում արված հրապարակումներում Հայաստանից արտահանված միրգը ներկայացվում է որպես բարձր որակական և համային հատկանիշներ ունեցող արտադրանք: Նշյալ ընկերությունների կողմից հետաքրքրություն է ցուցաբերվում նաև հայկական այլ արտադրանքի նկատմամբ, առաջիկայում նախատեսված են քննարկումներ:

Զուգահեռ նաև աշխատանքներ են տարվում ծավալների մեծացման, ապրանատեսակների ավելացման և երկարաժամկետ համագործակցության ձևավորման ուղղությամբ: Այս ուղղությամբ արդեն իսկ առկա են առաջին արդյունքները. հայաստանյան «Funfrut» և «RockBerry» ընկերությունները KV Group ընկերությունների խմբի հետ ստորագրել են հայաստանյան մրգերի և հատապտուղների էլ ավելի մեծ խմբաքանակների մատակարարման պայմանագրեր։ Նախատեսվում է նաև ավելացնել մրգերի տեսականին` ներմուծելով ՀՀ-ում արտադրված խաղող, խնձոր և այլն։

Հիշեցնենք նաև, որ KV Group ընկերությունների խմբի ղեկավար պատվիրակությունը ՀՀ դեսպանության ջանքերով արդեն երկու անգամ այցելել է Հայաստան` 2026թ. հուլիսին և հոկտեմբերին։ Այցերի ընթացքում տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ ՀՀ պետական գերատեսչությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, իսկ երկրորդ այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցել է Երևանում կայացած Միջազգային առևտրի և ներդրումների համաժողովին։ Համաժողովին մասնակցել են նաև Օմանի գյուղատնտեսության, ձկնաբուծության և ջրային ռեսուրսների նախարարության պատվիրակությունը, ինչպես նաև մասնավոր ընկերությունների խումբ: Սա վկայում է Հայաստանի արտադրանքի նկատմամբ օմանական ընկերությունների աճող հետաքրքրության մասին:

Ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանին Օման արտահանվող ապրանքատեսակների ցանկի ընդլայնման ուղղությամբ:

Նշենք, որ Օմանի հետ արտահանման ակտիվացող դինամիկան զուգորդվում է նաև ԱՄԷ արտահանման ընդլայնման միտումներով:

25 Հոկտեմբեր, 2026 19:44
Վեր