Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն։ Այս մասին հայտնում է ՊՆ-ը։
«Նախարար Պապիկյանը հանդիպել է ընկերության ղեկավար կազմի հետ, քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այնուհետև Սուրեն Պապիկյանը ձեռնարկությունում շրջայց է կատարել, որի ընթացքում ներկայացվել են ընկերության արտադրանքի նմուշները»,-ասված է հաղորդագրության մեջ։


