Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ Zarkerak - Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ
Zarkerak Zarkerak - Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է գիտական համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գիտության զարգացումը պետության առաջնահերթություններից է, և այն դիտվում է նաև տնտեսության զարգացման հիմք: Նա ընդգծել է՝ կապահովվեն ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարության իրականացումը և ծրագրերի շարունակականությունը:

Անդրադարձ է եղել արդեն իրականացված գիտական մրցույթներին, գիտության ոլորտում պետական քաղաքականությամբ ամրագրված առանցքային թիրախներին՝ գիտական հետազոտություններին, դրամաշնորհային ծրագրերին, լաբորատոր սարքավորումների ձեռքբերմանը և այլ հարցերի։

Կարևորելով գիտական կազմակերպությունների և շահառուների հետ կառուցողական երկխոսությունը՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ նախարարությունը բաց է քննարկումների և առաջարկությունների համար։ Նշվել է նաև վերջին տարիներին կատարված մեծածավալ աշխատանքների հանրայնացման ուղղությամբ տարվող աշխատանքներում գիտնականների ակտիվ ներգրավման անհրաժեշտության մասին։

Հանդիպման ընթացքում գիտնականները ներկայացրել են ոլորտի զարգացմանն ուղղված իրենց մտահոգություններն ու հուզող հարցերը։

 

20 Հոկտեմբեր, 2026 19:53
Վեր