Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ը։
«Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակում է գործել տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների համար սահմանված տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու բոնուսային բաղադրիչը։
Այս հնարավորությունից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգն ակտիվացնելն է։
Ինչպե՞ս ակտիվացնել էլեկտրոնային ծանուցումը․ անհրաժեշտ քայլերը ներկայացված են ուղեցույց-տեսանյութում։
Անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները, իսկ եթե դրանք խախտելու համար տուգանվել եք, ապա օգտագործեք թվային լուծումներ՝ տուգանքները նվազ վճարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

