Գավառ և Վարդենիս համայնքներում ՔՊ կուսակցությունն առաջատար է հավաքած քվեներով Zarkerak - Գավառ և Վարդենիս համայնքներում ՔՊ կուսակցությունն առաջատար է հավաքած քվեներով
Zarkerak Zarkerak - Գավառ և Վարդենիս համայնքներում ՔՊ կուսակցությունն առաջատար է հավաքած քվեներով
Գավառ և Վարդենիս համայնքներում ՔՊ կուսակցությունն առաջատար է հավաքած քվեներով

Գավառ և Վարդենիս համայնքներում ՔՊ կուսակցությունն առաջատար է հավաքած քվեներով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գավառ համայնքում ընտրությանը մասնակից 12 761 քաղաքացիներից «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է 10 380 ձայն կամ քվեների 81.3%-ը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ Դավիթ Խուդաթյանը։

«Շնորհավորում եմ Գուրգեն Մարտիրոսյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով»,- գրել է նա:

Խուդաթյանը տեղեկացրել է նաև, որ Վարդենիս համայնքում ընտրությանը մասնակցած 10 161 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ, ստանում է 9530 ձայն կամ քվեների 93.8%-ը։

Նա շնորհավորել է Ահարոն Խաչատրյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով։

25 Հոկտեմբեր, 2026 23:51
Վեր