Բնակարանային գողությամբ զբաղվող մեծաթիվ խմբեր ենք բացահայտել. Սարգսյան Zarkerak - Բնակարանային գողությամբ զբաղվող մեծաթիվ խմբեր ենք բացահայտել. Սարգսյան
Zarkerak Zarkerak - Բնակարանային գողությամբ զբաղվող մեծաթիվ խմբեր ենք բացահայտել. Սարգսյան
Բնակարանային գողությամբ զբաղվող մեծաթիվ խմբեր ենք բացահայտել. Սարգսյան

Բնակարանային գողությամբ զբաղվող մեծաթիվ խմբեր ենք բացահայտել. Սարգսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բնակարանային գողությամբ զբաղվող մեծաթիվ խմբեր ենք բացահայտել հատկապես Երևանում, որոնք գողություններն իրականացրել են ոչ միայն Երևանի տարածքում, այլև մարզային կտրվածքով։ Սա բերել է բնակարանային գողության թվի նվազման՝ գրանցված Երևանում։ Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Ըստ նախարարի՝ աշխատանքի քաղաքականության փոփոխության արդյունքում շեշտը դրվել է առավել տարածված հանցագործությունների տեսակների բացահայտման և դրանց կանխարգելման վրա։ Սա չի նշանակում, որ անհատական դեպքերն անտեսվել են, բայց նման մոտեցման արդյունքում է, որ, ըստ Արփինե Սարգսյանի, հանցագործությունների նվազման հավանականությունը զգալիորեն մեծանում է։

«Երբ այդ հանցագործները մեկուսացվում են, կիրառվում է ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց, նկատում ենք, որ էֆեկտիվորեն ունենում ենք նմանատիպ դեպքերի չշարունակման միտումներ»,- ասաց նախարարը։

26 Հոկտեմբեր, 2026 14:20
Վեր