Գավառի համայնքային ոստիկանները ապoրինի ծառահատման դեպք են բացահայտել Zarkerak - Գավառի համայնքային ոստիկանները ապoրինի ծառահատման դեպք են բացահայտել
Zarkerak Zarkerak - Գավառի համայնքային ոստիկանները ապoրինի ծառահատման դեպք են բացահայտել
Գավառի համայնքային ոստիկանները ապoրինի ծառահատման դեպք են բացահայտել

Գավառի համայնքային ոստիկանները ապoրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ հետևողականորեն շարունակում են բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։

Ապօրինի ծառահատումների հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները։

Բաժնում Էկոպարեկային ծառայությունից հաղորդում էր ստացվել, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Նորատուս» տեղամասում ապօրինի հատել են 7 սոճի։

Գավառի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերի մի մասն ապօրինի հատել է Նորատուս գյուղի 52-ամյա բնակիչը։ Համայնքային ոստիկանները նրա առանձնատան բակում հայտնաբերել են ապօրինի հատված ծառերի գերաններ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

26 Հոկտեմբեր, 2026 14:58
Վեր