ՀԾԿՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի (ERRA) ղեկավարների հանդիպմանը Zarkerak - ՀԾԿՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի (ERRA) ղեկավարների հանդիպմանը
Zarkerak Zarkerak - ՀԾԿՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի (ERRA) ղեկավարների հանդիպմանը
ՀԾԿՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի (ERRA) ղեկավարների հանդիպմանը

ՀԾԿՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի (ERRA) ղեկավարների հանդիպմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվող Էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի (ERRA) ղեկավարների հանդիպմանը և էներգետիկ կարգավորման աշխատաժողովին։ Այդ մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:

Միջոցառումների ընթացքում քննարկվում են էլեկտրաէներգետիկ համակարգերի զարգացմանը, ինչպես նաև արհեստական բանականության տվյալների կենտրոնների թվի աճով պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելացմանը վերաբերող հարցեր։

Օրակարգում են նաև էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման գործում միջուկային էներգիայի դերին և էներգետիկ կարգավորման ոլորտի արդի մարտահրավերներին առնչվող թեմաները։

Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկեր երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչների հետ՝ ոլորտային համագործակցության զարգացման և կարգավորման լավագույն փորձի փոխանակման հարցերը քննարկելու նպատակով։

26 Հոկտեմբեր, 2026 14:18
Վեր