Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացումը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման և դիմակայունության ամրապնդման թեմային։
Անդրադարձ է կատարվել նաև ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին և տարածաշրջանային հետաքրքրության այլ հարցերի։


