Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հոլանդական կառավարությունը շարունակելու է սատարել Հայաստանին տնտեսության դիվերսիֆիկացման փուլում: Այս մասին այսօր ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Նիդերլանդների Թագավորության արտգործնախարար Թոմ Բերենդսենը:
«Վերջին տարիներին մեր համագործակցությունը էլ ավելի է ամրապնդվել: Ավելին, նախորդ տարի մեր երկու երկրները ռազմավարության նոր փուլ մտան՝ էլ ավելի ամրապնդելով տնտեսական և քաղաքական կապերը: Խոսել ենք այս բոլոր կետերի մասին և խորքային քննարկումներ ենք ունեցել: Այդ թեմաների շրջանակներում էին նաև ներմուծումների սահմանափակումները, որոնք Ռուսաստանն է առաջ բերել, որը դժվարություններ է առաջ բերել բիզնեսերի, այդ թվում ծաղկեբուծության ոլորտում: Մեծապես ողջունում ենք ԵՄ ինքնավար այս գործիքակազմից օգտվելու հնարավորությունները Հայաստանի համար: Հուսանք, որ Հայաստանը կօգտվի այս գործիքակազմերից»,-ասաց նախարարը:
Նա նաև ընդգծեց, որ Նիդերլանդները ուզում է երկկողմանի աջակցություն տրամադրել Հայաստանին ի հավելում ԵՄ-ի ծրագրերի:
«Այսօր կայցելեմ նաև ջերմատներ լսելու թե ծաղկեբուծության ոլորտում ինչ խնդիրներ են տեսնում ծաղկեգործերն Ռուսաստանի կողմից առաջ քաշված խնդիրների պատճառով: Այս մարտահարվերներից մեկը հենց դիվերսիֆիկացումն է՝ գտնել այլ համապատասխան շուկա Ռուսաստանից բացի իրենց պրոդուկների համար: Սիրով սպասելու ենք, տեսնենք թե այն համագործակցությունից բացի, որ կա հոլանդական ծաղկեգործների հետ, էլ ինչպես կարող ենք ընդլայնել հոլանդական ու Եվրոպական շուկաների հասանելիությունը»,-ասաց Բերենդսենը:
Նա նաև նշեց, որ Նիդերլանդները ողջունում է և աջակցում այն զգալի քայլերը, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը կատարել են դեպի խաղաղություն:
«Շատ կարևոր է, որ այս խաղաղության գործընթացը ներառվի ու ամփոփվի խաղաղության ստորագրմամբ»,-նշեց նախարարը:
Բերենդսենը նաև նշեց, որ Նիդերլանդները պատրաստվում է Հայաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերել անհետ կորածների որոնման և հայտնաբերման ուղղությամբ կատարվող աշխատանքների նպաստելու համար՝ միևնույն ժամանակ չհստակեցնելով, թե խոսքը ինչ չափերի ֆինանսական օգնության մասին է:


