ՀՀ-ն՝ Ադրբեջանի տարածքով կապվելու է երրորդ երկրների հետ, Ադրբեջանի հետ,  կապելու է իր հյուսիսն ու հարավը․ Արարատ Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին Zarkerak - ՀՀ-ն՝ Ադրբեջանի տարածքով կապվելու է երրորդ երկրների հետ, Ադրբեջանի հետ, կապելու է իր հյուսիսն ու հարավը․ Արարատ Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին
Zarkerak Zarkerak - ՀՀ-ն՝ Ադրբեջանի տարածքով կապվելու է երրորդ երկրների հետ, Ադրբեջանի հետ, կապելու է իր հյուսիսն ու հարավը․ Արարատ Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին
ՀՀ-ն՝ Ադրբեջանի տարածքով կապվելու է երրորդ երկրների հետ, Ադրբեջանի հետ,  կապելու է իր հյուսիսն ու հարավը․ Արարատ Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին

ՀՀ-ն՝ Ադրբեջանի տարածքով կապվելու է երրորդ երկրների հետ, Ադրբեջանի հետ, կապելու է իր հյուսիսն ու հարավը․ Արարատ Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով և ենթակառուցվածքներով կապվելու է երրորդ երկրների հետ, կապվելու է Ադրբեջանի հետ երկկողմ առևտրի համար և Հայաստանի Հանրապետությունը  կապելու է իր հյուսիսն ու հարավը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Արտաքին գործերի և առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով՝  ԹՐԻՓՓ-ի նախագծի վերաբերյալ հարցերին։

Նա նկատեց, որ այսօր էլ, մինչև ԹՐԻՓՓ-ը, ՀՀ-ն Ադրբեջանի տարածքը և ենթակառուցվածքները օգտագործում է․ Հայաստան բեռներ են գալիս և բեռներ են գնում Ադրբեջանի տարածքով։ Նախարարը նկատեց, որ համաձայնագիրը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև և չէին կարող գրել երրորդ երկիր պարտավորությունների մասին։

 «Փաստ է որ ամբողջ աշխարհը լոգիստիկ նոր ուղիներ գտնելու փնտրտուքի մեջ է, քանի որ հները տարբեր պատճառներով չեն արդարացնում, սա դրա մաս է»,-ասաց նա։

Արարատ Միրզոյանը պարզաբանեց, որ իրեն հայտնի է ԹՐԻՓՓ միայն Հայաստանի տարածքում, ինքը ՀՀ արտգործնախարարն է, և սա բնականաբար Հայաստանի տարածքի մասին է։ «Կարող է նաև կնքվի, որ վաղը ԹՐԻՓՓ-ը շարունակվում է նաև Նախիջևանում, բայց եթե գաղափարը այն է, որ դա է աշխատելու ու վերջ, ո՛չ, գալու է Նախիջևան, Նախիջևանից հաստատ մտնելու է Հայաստան, կարա մտնի նաև Թուրքիա»,-ասաց նա։

27 Հոկտեմբեր, 2026 12:44
Վեր