Իրենք չեն ուզում աշխատել համայնքում, իրենք միանգամից ուզում են վարչապետ լինել. Հասմիկ Հակոբյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Իրենք չեն ուզում աշխատել համայնքում, իրենք միանգամից ուզում են վարչապետ լինել. Հասմիկ Հակոբյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Իրենք չեն ուզում աշխատել համայնքում, իրենք միանգամից ուզում են վարչապետ լինել. Հասմիկ Հակոբյանը՝ ընդդիմությանը
Իրենք չեն ուզում աշխատել համայնքում, իրենք միանգամից ուզում են վարչապետ լինել. Հասմիկ Հակոբյանը՝ ընդդիմությանը

Իրենք չեն ուզում աշխատել համայնքում, իրենք միանգամից ուզում են վարչապետ լինել. Հասմիկ Հակոբյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այսօրվա ընդդիմությունը համախմբված է հարուստ անհատների շուրջ, անգամ գաղափարական Դաշնակցությունը Քոչարյանի ոտքերի տակ ընկած ինչ-որ ուժ է դարձել»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ Հակոբյանը նշեց. «Հիմա մարդիկ գնահատում են կատարված աշխատանքները, կարող ենք փաստել, որ չենք կարող համեմատել մի քանի տարի առաջվա համայնքները, ներկայիս համայնքների հետ, ամեն օր քաղաքացին իր վրա զգում է, թե ինչպես է իր համայնքն իր աչքի առաջ բարեփոխվում: Քաղաքացիների վստահության բերումով է, որ մենք այսօր իշխանության ենք, սա հսկայական աջակցություն է: Եթե այսօրվա ընդդիմությունը լիներ գաղափարական կուսակցություն, ապա միգուցե համայնքներում գնային ընտրության, լիներ որոշակի մրցակցություն, ուղղակի իրենք չեն ուզում աշխատել համայնքում, իրենք միանգամից ուզում են վարչապետ լինել՝ առանց աշխատելու»:

27 Հոկտեմբեր, 2026 12:32
Վեր