Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Իրենք վստահաբար ասում էին, որ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է, հիմա Սամվել Կարապետյանը վարչապե՞տ է, վստահաբար ասում էին, որ 300 հազար ադրբեջանցի է գալու, եթե ՔՊ-ն հաղթի, ձեր մեջ քանի՞ ադրբեջանցի կա 300 հազարից»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Խոսելով նոր Սահմանադրության տեքստի և ընդդիմության հետ հնարավոր քննարկումների մասին՝ Ռուբինյանը նշեց. «Պետք է տեքստը հրապարակված լինի, ինչի՞ շուրջ քննարկում ծավալենք, եթե տեքստը հրապարակված չի: «Անկախության հռչակագիր» փաստաթուղթը կա, հարցը հետևյալն է՝ ներառե՞լ դրա հղումը նոր Սահմանադրության նախաբանի մեջ, թե՝ ոչ: Եթե ընդդիմադիրները համարում են, որ՝ «Արցախը Հայաստան է և վերջ» ասելը սադրեց պատերազմ, ինչու են պնդում, որ «Անկախության հռչակագրի» հղումը պետք է լինի Սահմանադրության մեջ: Կարծում ենք, որ Հայաստանի նոր Սահմանադրությունը պետք է արտահայտի այն աշխարհընկալումը և այն իրողությունները, որը մեր ժողովուրդն այս պահին ունի, այս պահին մեր ժողովուրդն ունի հետևյալ ընկալումը, ժողովուրդը համաձայն է, որ ՀՀ-ն պետք է լինի պետություն, որը պետք է պարփակված լինի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, չունենա տարածքային պահանջներ ոչ մեկից, ապրի խաղաղ համագոյակցության մեջ իր բոլոր հարևանների հետ, հետևաբար նոր Սահմանադրությունը պետք է լինի այս համատեքստում»:
Խոսելով ընդդիմության մասին՝ Ռուբինյանն ասաց. «Ես բավականին բարձր կարծիք ունեմ իրենց ինտելեկտուալ կարողությունների մասին և համարում եմ, որ իրենք ունակ են բանական կերպով քննարկել տեքստը»:


