Իսպանիայի թագուհին ժամանել է Հայաստան Zarkerak - Իսպանիայի թագուհին ժամանել է Հայաստան
Zarkerak Zarkerak - Իսպանիայի թագուհին ժամանել է Հայաստան
Իսպանիայի թագուհին ժամանել է Հայաստան

Իսպանիայի թագուհին ժամանել է Հայաստան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 27-ին Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ժամանել է Հայաստանի Հանրապետություն:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Նորին Մեծությանը դիմավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Թագուհու այցը Հայաստան կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։ Այցի շրջանակում Նորին Մեծությունը կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև կայցելի Հայաստանի պատմամշակութային վայրեր և կմասնակցի մշակութային ու Հայաստան֊Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների: 

 

27 Հոկտեմբեր, 2026 12:48
Վեր