Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Գլխավոր դատախազությունից Araratnews-ի հարիցին ի պատասխան հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի (խմբ. Նարեկ Նալբանդյանի) նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի (Դավիթ Ղազարյան) նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում):

