Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 29-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային խմբի ընթացիկ գործունեությանն ու առաջիկա միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր։
Ամփոփվել են կատարված աշխատանքները, համաձայնեցվել միջգերատեսչական համագործակցության ուղղություններն ու առաջիկա անելիքները։




