Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանում գտնվող մեր քաղաքացիների հետ կապված խնդիրը այն հարցն է, որ աշխատում են՝ ոչ թե մասնավոր ֆիզիկական անձիք, այլ աշխատում է պետությունը և պետական ինստիտուտները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում է 2027 թվականի բյուջեի նախագիծը, ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Ես որպես մասնավոր անձ, և արդարադատության նախարար որևէ մանրամասն չեմ պատրաստվում հայտնել այդ գործընթացից, բայց դա մի հարց է, որ մենք զբաղվում ենք ամեն օր, մենք ասելով՝ նկատի ունեմ պատկան համապատասխան մարմինները»,-ասաց նա։


