ՔԿՀ-ներում արգելված իրերը փորձում են ստանալ դրոններով, խորովածի մեծ ծավալի ընդունելություն չի իրականացվում, հրաժարվում ենք «վիշկա» ասվածից․ Սրբուհի Գալյան Zarkerak - ՔԿՀ-ներում արգելված իրերը փորձում են ստանալ դրոններով, խորովածի մեծ ծավալի ընդունելություն չի իրականացվում, հրաժարվում ենք «վիշկա» ասվածից․ Սրբուհի Գալյան
Zarkerak Zarkerak - ՔԿՀ-ներում արգելված իրերը փորձում են ստանալ դրոններով, խորովածի մեծ ծավալի ընդունելություն չի իրականացվում, հրաժարվում ենք «վիշկա» ասվածից․ Սրբուհի Գալյան
ՔԿՀ-ներում արգելված իրերը փորձում են ստանալ դրոններով, խորովածի մեծ ծավալի ընդունելություն չի իրականացվում, հրաժարվում ենք «վիշկա» ասվածից․ Սրբուհի Գալյան

ՔԿՀ-ներում արգելված իրերը փորձում են ստանալ դրոններով, խորովածի մեծ ծավալի ընդունելություն չի իրականացվում, հրաժարվում ենք «վիշկա» ասվածից․ Սրբուհի Գալյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բոլոր քրեակատարողական հիմնարկներում, քրեական ենթամշակույթը հաղթահարելուն ուղղված քայլերի շրջանակներում, տեղադրվել են տեսախցիկներ: Այս մասին ԱԺ-ում 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումների ընթացքում հայտարարեց Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանի հարցին:

Գալյանը հստակեցրեց, որ խոսքը այս դեպքում չի գնում բանտախցերում տեսախցիկներ տեղակայելու մասին, այլ վերաբերվում է միջանցքներին, որպեսզի հնարավոր լինի առավել արդյունավետ պայքարել արգելված իրերի ներթափանցման դեմ:

«Դրսում նորությունն այն է, որ մենք ներդրում ենք տեսահսկողության համակարգ, հրաժարվում ենք այն «վիշկա» ասվածից, ունենալու ենք արագ արձագանքման խմբեր: Այդ տեսախցիկները կարողանալու են ֆիքսել անձանց տեղաշարժերը ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան ժամերին, որոնք կարող են արձագանքել նաև ջերմային շարժումներին: Քանի որ մեր անազատության մեջ գտնվող անձինք շատ հնարամիտ են, իրենք արգելված իրերը փորձում են ստանալ դրոններով, օրինակ՝ Արմավիրում ամբողջությամբ հիմնարկի վերնամասը ցանցապատել ենք, որպեսզի որևէ դրոն կամ տեխնիկական սարքավորում հնարավորություն չունենա մոտենալ: Ըստ էության մենք ամենօրյա պայքարի մեջ ենք  նմանատիպ արատավոր երևույթների դեմ»,-ասաց Գալյանը:

Նրա խոսքերով կապիտալ ծախսերի մի մասն էլ ուղղվել է ռենտգեն և համապատասխան այլ սարքավորումներ ձեռք բերելուն, որպեսզի մուտք գործողները չկարողանան արգելված իրերը տեղափոխել քրեակատարողական հիմնարկներ:

Նախարարը նշեց, որ քրեական ենթամշակույթը հաղթահարելու մյուս գործոնները կապված են այսպես ասած հանձնուկների կամ ծանրոցների ինստիտուտներց հրաժարվելու հետ, որը պետք է փոխարինվի պատշաճ որակի սննդի մատակարարումով:

«Սա ընդունելի պրակտիկա է փորձ ունեցող երկրներում և միայն հետխորհրդային երկրներում է, որ հանձնուկներն ընդունված են: Նաև այսօր էլ, որպեսզի քրեական ենթամշակույթ ունեցող և տարբերվող վարքագիծ ունեցող անձիք չակտիվանան հանձնուկների մասով միատեսակ իրերի ընդունելություն չի իրականացվում: Օրինակ՝ նույնանուն ապրանքատեսակի, մթերքի, ենթադրենք խորովածի մեծ ծավալի ընդունելություն չի իրականացվում, որպեսզի յուրաքանչյուրը հանձնուք ստանա միայն իր համար և ոչ թե ստանա և հյուրասիրի այլ անձանց: Սրանք մանր բաներ են, որոնց մասին մենք չենք խոսում և կարծում եմ արժի խոսել, որպեսզի հանրությունն էլ տեղեկանա, թե ինչ քայլեր ենք մենք ձեռնարկում»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով լոգանքի հետ կապված խնդիրներին նա նշեց, որ նախկինում ներքին կանոնակարգով շաբաթը մեկ նախատեսված լոգանքի փոխարեն այժմ, այն կազմակերպվում է շաբաթական երկու անգամ: Նախարարը նաև հավելեց, որ կապված շուրջօրյա ջրամատակարարման հետ այս հարցը հնարավոր է վերանայել, որը մյուս կողմից կապված է լոգանքի համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների հագեցմամբ:

03 Նոյեմբեր, 2026 14:10
Վեր