Ադրբեջանին հստակ ասում ենք, որ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. Փաշինյան Zarkerak - Ադրբեջանին հստակ ասում ենք, որ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ադրբեջանին հստակ ասում ենք, որ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. Փաշինյան
Ադրբեջանին հստակ ասում ենք, որ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. Փաշինյան

Ադրբեջանին հստակ ասում ենք, որ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք մեր բոլոր միջազգային գործընկերներին ենք տեղյակ պահել և Ադրբեջանի հետ քննարկումների և բանակցությունների ընթացքում ասում ենք, որ չենք պատրաստվում մեր Սահմանադրության հետ կապված հարցերը քննարկել որևէ արտաքին սուբյեկտի հետ: Երբեմն տպավորություն է, թե նման հայտարարություններ արվում են Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու համար, որովհետև դրանք սնում են ընդդիմությանը»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Սահմանադրության վերաբերյալ հայտարարություններին՝ վարչապետը նշեց. «Պաշտոնական մակարդակում մեզ ասվում է, որ մենք չենք բարձրացնում Սահմանադրության հարց, պարզապես տեղյակ ենք պահում, որ ունենք նման ընկալում խնդրի վերաբերյալ: Մեր նախընտրական ծրագրում է նոր Սահմանադրության ընդունման հարցը, հիմա արդեն Կառավարության ծրագրում է, մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով: ՀՀ-ում մի փաստարկ կա՝ վայ Ադրբեջանն այսպես կամ այնպես ասաց: Մենք ունենք մեր ռազմավարությունը, դրանով առաջ ենք գնում, նաև Ադրբեջանին ասում ենք, որ Սահմանադրությունը մեր ներքին գործն է և այն պատրաստվում ենք քննարկել բացառապես ՀՀ ժողովրդի հետ: Առաջիկայում նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի և կսկսենք քննարկումները: Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք, որ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը և մեզ համար անընդունելի է, որ որոշ շահարկումներ են արվում և սնունդ տալիս ընդդիմությանը»:

28 Հոկտեմբեր, 2026 18:46
Վեր