Հայաստանում ՏԻՄ ընտրությունները ի ցույց դրեցին այն ճգնաժամը, որը մենք պայմանականորեն անվանում ենք «ընդդիմության ճգնաժամ». Փաշինյան Zarkerak - Հայաստանում ՏԻՄ ընտրությունները ի ցույց դրեցին այն ճգնաժամը, որը մենք պայմանականորեն անվանում ենք «ընդդիմության ճգնաժամ». Փաշինյան
Zarkerak Zarkerak - Հայաստանում ՏԻՄ ընտրությունները ի ցույց դրեցին այն ճգնաժամը, որը մենք պայմանականորեն անվանում ենք «ընդդիմության ճգնաժամ». Փաշինյան
Հայաստանում ՏԻՄ ընտրությունները ի ցույց դրեցին այն ճգնաժամը, որը մենք պայմանականորեն անվանում ենք «ընդդիմության ճգնաժամ». Փաշինյան

Հայաստանում ՏԻՄ ընտրությունները ի ցույց դրեցին այն ճգնաժամը, որը մենք պայմանականորեն անվանում ենք «ընդդիմության ճգնաժամ». Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ըստ էության Հայաստանում ՏԻՄ ընտրությունները ի ցույց դրեցին այն ճգնաժամը, որը մենք պայմանականորեն անվանում ենք «ընդդիմության ճգնաժամ»: Կարևոր է նաև այն, թե իսկ ինչ պետք է անի Կառավարությունը, որն ըստ էության բացի բարձրաձայնելուց թերևս այլ բան անել չի կարող»: Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Էդգար Առաքելյանի այն հարցին, թե արդյոք ժամանակ չէ, որպեսզի ընդդիմության գործունեությանը տրվի ինստիտուցիոնալ ու քաղաքական գնահատական:  

Վարչապետը նշեց, որ իր կարծիքով այս թեմայի շուրջ պետք է լինի հանրային և հրապարակային քաղաքական քննարկում, որպեսզի հարցը դառնա հանրային քաղաքական օրակարգ և ըստ պատեհության արձագանք ստանա հանրության որոշակի շրջանակների կողմից:

«Սա իրականում հեշտ խնդիր չէ, որովհետև ժամանակին այդ հարցը մեր ընդդիմություն եղած ժամանակ էլ ենք բարձրացրել: Այդ կետից է, որ մենք նոր գործելակերպ ենք որդեգրել, որը բերել է 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությանը»,-ասաց վարչապետը:

Նա նաև հավելեց, որ պետության համար կարևոր է քաղաքական համակարգի կայացումը

«Մենք պետք է հասկանանք՝ ինչու Հայաստանում չի կայացել քաղաքական համակարգը: Իմ կարծիքով այն չի կայացել և չի կայանում կոնֆլիկտի ընկալման ու կոնֆլիկտի առկայության պայմաններում»,-ասաց վարչապետը:  

28 Հոկտեմբեր, 2026 16:58
Վեր