Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդն է ասել. «Հայաստանում միայն մենք ենք, որ ընդդիմադիր ենք և ևս մեկը»: Այսինքն՝ մյուս բոլոր ուժերը նրանց համար ընդդիմադիր չեն: Հետևաբար, երբ որ ԵԽԽՎ զեկույցը ասում է, որ ընդդիմադիրների օգտին է, ես չեմ կարող հակադրվել պարոն Կարապետյանի այդ վերլուծությանը: Կարծում եմ՝ ընդդիմադիր ուժը իրենք են, և իրենց համար է ապահովվել այդ ձայները»: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով խորհրդարանի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանի հարցին, թե ի՞նչ կարծիքի է ԵԽԽՎ զեկույցի այն կետի մասին, ըստ որի՝ ՌԴ-ն ՀՀ-ի դեմ կիրառել է տնտեսական պատժամիջոցներ, որպեսզի ընտրությունների արդյունքում ձայներ ապահովի ընդդիմադիր ուժերի համար:
«Իմ մոտ տպավորություն է, որ երկու ֆայլ են ուղարկել Հայաստան: Մի ֆայլը կիսատ են ուղարկել, ուղարկել են «Ուժեղ Հայաստանին», որի մի կեսը չի բացում, կամ բացում է տառերի խախտումներով: Կարող եմ ասել հետևյալը, որ այսքան, երբ ասում ենք ԵԽԽՎ, հայ հասարակությունը այդ ամեն ինչը տեսել է: Կառույցների ինչ-որ ֆետիշացման ենք գնում: Շատ լավ, այդ նույն ԵԽԽՎ-ն վերջում արձանագրել է, որ չի կարող աշխարհում լինել որևէ տեղ, որ ընտրություններ կանցկացվեն, որին կմասնակցեն մեկ միլիոնից ավել մարդ ու այդտեղ չեն լինի խախտումներ: Բայց այդ խախտումները, երբ որ վերլուծում ես ու դնում ես մի նժարի վրա և դնում ես լեգիտիմությունը, տեսնում ես՝ որն է հաղթում: Եթե հաղթում է լեգիտիմությունը, ուրեմն լինում է այն արձանագրությունը, որը վերջում ասել է ԵԽԽՎ-ն, որ մենք՝ ՔՊ-ն և գործող Կառավարությունը լեգիտիմ ընտրված իշխանություն են, ստացել են քաղաքացիներից հստակ մանդատ և պետք է իրագործեն այդ մանդատը»,-ասաց պատգամավորը:

