Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ՝ չենք տեսնում. Միրզոյան Zarkerak - Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ՝ չենք տեսնում. Միրզոյան
Zarkerak Zarkerak - Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ՝ չենք տեսնում. Միրզոյան
Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ՝ չենք տեսնում. Միրզոյան

Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ՝ չենք տեսնում. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում: Այս մասին Սլովենիայաի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ—ից Հայաստանին հեռացնելու մասին վերջերս հնչող հայտարարություններին:

«Վաղուց այդ կառույցի աշխատանքներին մեր մասնակցությունը դադարեցրել ենք,  մեր անդամակցությունը սառեցրել ենք: Եթե կառույցի մյուս անդամները կամ Գլխավոր քարտուղարությունը ինչ-որ մեկնաբանություններ են անում այս հարցով, ուրեմն իզուր»,-ասաց Միրզոյանը:  

Անդրադառնալով վիզաների ազատականացման մասին հարցին Միրզոյանը նշեց, որ  ԵՄ-ի և անդամ պետությունների կողմից այս հարցում Հայաստանին տրամադրված աջակցող գործընթացը կատարվել է բավականին մեծ արագությամբ:

«Հիմա ավելի շատ մեր անելիքները կան, այսինքն եթե դուք կոնկրետ ժամկետ եք հարցնում, ապա կարծում եմ ճիշտ կլինի Հայաստանի հասարակությանը ասել, որ դա մեզնից է կախված: Սկսած օրենսդրական փոփոխություններից վերջացրած տեխնիկական փոփոխություններով: Որքան արագ աշխատենք այնքան շուտ կունենանք դրական արդյունք»,-ասաց Նախարարը:

Պատասխանելով Հայաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցին Միրզոյանը նշեց, որ զեկույցի վերջնական եզրակացությունում ընդգծվում էր, որ Հայաստանում անցկացված ընտրական գործընթացները ամբողջապես համապատասխան են ամենաբարձր միջազգային ստանդարտներին, թափանցիկ էին՝ ժողովրդի կամարտահայտությամբ:

28 Հոկտեմբեր, 2026 12:54
Վեր