Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին Zarkerak - Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին
Zarkerak Zarkerak - Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին
Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին

Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում կայացած «Կապիտալի մոբիլիզացում հանուն բնության․ կանաչ և կենսաբազմազանությանն առնչվող պարտատոմսերը Հայաստանում» քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բնության պահպանության, էկոհամակարգերի վերականգնման և կայուն զարգացման համար ներդրումներ ներգրավելու հնարավորություններին։

Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ՝ քննարկմանը մասնակցել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանը։

Մասնակիցները քննարկել են կանաչ ֆինանսավորման գործիքների կիրառումը, ներդրումային ծրագրերի ձևավորումը, կենսաբազմազանության արդյունքների գնահատման չափորոշիչներն ու դրանց վերահսկման մեխանիզմները։

Կարևորվել է պետական կառույցների, ֆինանսական հաստատությունների և միջազգային գործընկերների համագործակցությունը՝ բնապահպանական առաջնահերթությունները ներդրումային ծրագրերի վերածելու նպատակով։

Քննարկումը համահունչ է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի նպատակներին և Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ֆինանսավորման առաջնահերթություններին։

 

 

28 Հոկտեմբեր, 2026 10:45
Վեր