Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։
Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով լեռների և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանությանն ազգային ծրագրերում, կլիմայական ռազմավարություններում և պետական բյուջեներում առաջնահերթություն տալուն։

Որպես լեռների և ջրային էկոհամակարգերի փոխկապակցվածության կարևոր օրինակ՝ COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է Սևանա լճի պահպանության նշանակությունը, որը միավորում է բնության, ջրային պաշարների և մարդկանց բարեկեցության խնդիրները։
Գործընկեր երկրներին առաջարկվել է միանալ հարթակին, իսկ միջազգային կառույցներին և դոնորներին՝ աջակցել նախաձեռնությանը մասնագիտական աջակցությամբ և ներդրումներով։ Նպատակն է լեռնային էկոհամակարգերի պահպանության շուրջ համագործակցությունը վերածել կոնկրետ ծրագրերի և գործնական քայլերի։



