Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ուր են կորել ռելսերը: 2003 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյան, Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան, ապամոնտաժվել են 31 կմ ռելսեր, ՊՆ-ն վաճառել է ԶՊՄԿ-ին ընդհանուր 320 հազար դոլարով, այսինքն՝ տոննան՝ 72 հազար դրամ: Եթե մասնավոր երկաթգիծ ունենայիք՝ նույնիսկ չաշխատող, կապամոնտաժի՞ք տոննան 72 հազար դրամով ծախեիք, դուք նման բան չէիք անի, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նույնիսկ Էդգար Ղազարյանը չէին անի նման բան»,-ԱԺ-ում հայտարարությունների ժամին դիմելով ընդդիմությանը՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Եղոյանը նաև նշեց. «Սա է դաշնակցականների հայրենասիրությունը, ասել բաժակաճառ, երկաթգիծը քանդել, գրոշներով ծախել, թղթի մեջ էլի, հետո ասել՝ բա ինչու եք ԹՐԻՓՓ համաձայնագիր կնքում ԱՄՆ-ի հետ, որովհետև քանդելն ու ծախելն ավելի էժան արժի, քան կառուցելը, գոնե թողեիք կառուցածը, այսօր կարիք չէր լինի ներդրողներին ներգարվել ու բանակցել»:


