Դուք փորձում եք մարդկանց ապուշի տեղ դնել․ Ալեքսանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին Zarkerak - Դուք փորձում եք մարդկանց ապուշի տեղ դնել․ Ալեքսանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
Zarkerak Zarkerak - Դուք փորձում եք մարդկանց ապուշի տեղ դնել․ Ալեքսանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
Դուք փորձում եք մարդկանց ապուշի տեղ դնել․ Ալեքսանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին

Դուք փորձում եք մարդկանց ապուշի տեղ դնել․ Ալեքսանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հարգելի գործընկերնե՛ր, մասնակցել եք ընտրություններին, փող չեք բաժանել, առնվազն ոչ մի ձերբակալություն չկա, մեղադրանք չկա առաջադրված, ու ստացել եք 4 տոկոս: Այստեղից հետևություն՝ առանց փողի ձեր քաղաքական կշիռը, օբյեկտիվ կշիռը այս երկրում, այս երկրի համայնքներում դա է»: Այս մասին ՀՀ ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ հիշեցնելով, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մաս կազմող «Նոր Դարաշրջան» կուսակցությունը առանձին մասնակցել է  Եղեգնաձորում ու Արտաշատում անցկացված ՏԻՄ ընտրություններին:

«Որտեղ փող եք բաժանում այս չորս տոկոսը կարողանում եք գերակայել: Օրինակ՝ Ստեփանավանում մինչև 19 տոկոս»,-ասաց Ալեքսանյանը:

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարություններին, թե վերջին դեպքի հետ կապված տեսագրության մեջ տրվող գումարը եղել է գրասենյակի աշխատակիցների ընդմիջման համար Ալեքսանյանը նշեց. «Կարողա վերջապես դադարեցնեք մարդկանց ապուշի տեղ դնել։ Դուք բաժանել եք ընտրակաշառք, դուք հիմա փորձում եք մարդկանց ապուշի տեղ դնել: Ես ձեզ ասում եմ բոլոր ընտրակաշառք բաժանողների թևերը չեն կտրվելու, այդ թևերը ծալվելու են հատուկ ոստիկանական հնարքներով, դրվելու են նրանց մեջքի հետևում ու այդ ձեռքերի վրա ձեռնաշղթաներ են հագցվելու»,-ասաց նա։:

 

27 Հոկտեմբեր, 2026 18:22
Վեր