Առողջապահության նախարարը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի անձնակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Ինեսսա Ասմանգուլյանին Zarkerak - Առողջապահության նախարարը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի անձնակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Ինեսսա Ասմանգուլյանին
Zarkerak Zarkerak - Առողջապահության նախարարը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի անձնակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Ինեսսա Ասմանգուլյանին
Առողջապահության նախարարը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի անձնակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Ինեսսա Ասմանգուլյանին

Առողջապահության նախարարը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի անձնակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Ինեսսա Ասմանգուլյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մասնագիտական առումով որպես ռեֆերենս կենտրոն՝ «Ավան» հոգեկան առողջության պահպանման կենտրոնը կարևոր գործառույթ ունի հոգեբուժական բարձրորակ ծառայությունների անընդմեջ բարելավման ու դրանց մարզային հասանելիության վերահսկման և ապահովման գործում»,- «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի անձնակազմին ներկայացնելով կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ինեսսա Ասմանգուլյանին՝ նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Խոսելով վերջին տարիներին այս ոլորտում ենթակառուցվածքների արդիականացումից մինչև բովանդակային վերափոխում իրականացվող համակողմանի բարեփոխումների մասին՝ նախարարն ընդգծել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում մանկական ծառայության ներդրման կարևորությունը, շնորհակալություն հայտնել կենտրոնի տնօրենի արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Փաշիկյանին՝ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և համակարգելու համար:

Կենտրոնում շրջայցի ընթացքում Անահիտ Ավանեսյանը եղել է վերանորոգվող ու արդեն վերանորոգված, նորովի կահավորված բաժանմունքներում, ծանոթացել նոր ու արժանավայել պայմաններին։ Նախարարը նաև զրուցել է պացիենտների և նրանց ներկայացուցիչների հետ, լսել խնդիրները, պատասխանել հարցերին:

 

 

27 Հոկտեմբեր, 2026 18:19
Վեր