Պատկերացնում եմ, եթե «Ուժեղ Հայաստանը» հաջողություն գրանցեր Ստեփանավանում ապա սալյուտը համ ներսից էին խփելու, համ դրսից. Դավոյան Zarkerak - Պատկերացնում եմ, եթե «Ուժեղ Հայաստանը» հաջողություն գրանցեր Ստեփանավանում ապա սալյուտը համ ներսից էին խփելու, համ դրսից. Դավոյան
Zarkerak Zarkerak - Պատկերացնում եմ, եթե «Ուժեղ Հայաստանը» հաջողություն գրանցեր Ստեփանավանում ապա սալյուտը համ ներսից էին խփելու, համ դրսից. Դավոյան
Պատկերացնում եմ, եթե «Ուժեղ Հայաստանը» հաջողություն գրանցեր Ստեփանավանում ապա սալյուտը համ ներսից էին խփելու, համ դրսից. Դավոյան

Պատկերացնում եմ, եթե «Ուժեղ Հայաստանը» հաջողություն գրանցեր Ստեփանավանում ապա սալյուտը համ ներսից էին խփելու, համ դրսից. Դավոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դուք կիրակի օրը ականատես եղաք ձեր գահավիժման սկզբին, որովհետև դուք առանց փողի զրո ռեյտինգ ունեցող կուսակցություն եք, առանց փողի որևէ աջակցություն չունեք: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 25-ին ՀՀ մարզերում անցկացված ՏԻՄ ընտրությունների շուրջ «Ուժեղ Հայաստանի» մեկնաբանություններին:

«Պատկերացնում եմ, եթե «Ուժեղ Հայաստանը» հաջողություն գրանցեր Ստեփանավանում ապա սալյուտը համ ներսից էին խփելու, համ դրսից էին խփելու: Առավոտ գալու էին պատմելու էին, թե ինչ հանճարեղ ուժ են: Նարեկ Կարապետյանը մի երկու օր վիդեոներ էր հրապարակելու ֆեյսբուքում՝ խոհարարի գլխարկով ու դանակը ձեռքին, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրում: Մի հատ խոսեք, մի հատ պատմեք, թե էտ ոնց եղավ, որ ձեր ամենաինտելեկտուալ թեկնածուն ամենաանհարմար պահին փող բաժանելուց նկարահանվեց և բռնվեց: Էտ ոնց պատահեց, թե զարմացած եք մնացել, որ բռնվել եք: Գիտեք ինչի եք զարմացած, որովհետև հունիսին էլի նույն բանն արեցիք և բախտներդ բերեց: Ձեզ թվաց, թե նույն մեթոդներով նույն բանը հիմա էլ եք կրկնելու»,-ասաց պատգամավորը:

Դավոյանի խոսքով՝ բազմաթիվ էին դեպքերը, երբ Ստեփանավան քաղաքում ընտրողները բողոքել են ընտրակաշառքի բաժանման դեպքերից:

«Ինչ ընտրությունները սկսվել են սեփանավանցիները գալիս ասում էին. «Էս «Ուժեղ Հայաստանը» փող է բաժանում, մի բան արեք սրանք բռնվեն: Գալիս էին քաղաքացիները մեզ պատմում էին, մենք էլ ասում էինք մենք կարող ենք քաղաքական գնահատական տալ,  իրավապահ մարմինները, եթե ինչ -որ բան նկատենք ապա հետևանք կլինի: Հետո, երբ որ էտ հետևանքը եղավ էտ մարդիկ ու ուրիշ մարդիկ մեզ ասում էին՝ շնորհակալություն, որ մեր ահազանգերը տեղ հասավ: Շատ կարևոր էր սա, որովհետև այդ նույն արձագանքները հունիսին էլ կային, բայց այդպես էլ անարձագանք մնացին: Թե չէ եկել ստեղ խոսում են, ասում են. «մեր թեկնածուն բռնվեց, դրա համար մենք քիչ տոկոսներ հավաքեցինք»: Տարիներ առաջ, երբ Առուշ Առուշանյանը կալանավայրում էր, դարձավ քաղաքապետ»,-ասաց Դավոյանը:

27 Հոկտեմբեր, 2026 17:41
Վեր