Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով»,- հաստատեցին կոմիտեից:
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չհայտնեցին:
Նշենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը Վարդան Այվազյանն է, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Միանսյանը:


