Սրա համար քաղաքականության դպրոց չի պետք, նախակրթարան է պետք. Միրզոյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Սրա համար քաղաքականության դպրոց չի պետք, նախակրթարան է պետք. Միրզոյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Սրա համար քաղաքականության դպրոց չի պետք, նախակրթարան է պետք. Միրզոյանը՝ ընդդիմությանը
Սրա համար քաղաքականության դպրոց չի պետք, նախակրթարան է պետք. Միրզոյանը՝ ընդդիմությանը

Սրա համար քաղաքականության դպրոց չի պետք, նախակրթարան է պետք. Միրզոյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ասել, որ ես հիասթափված եմ, կնշանակի ոչինչ չասել: Երկու խմբակցությունից էլ շատ հիասթափված եմ»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման եզրափակիչ ելույթում ասաց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:

Ըստ Միրզոյանի՝ ԹՐԻՓՓ-ը տնտեսական և աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունեցող նախագիծ է, բոլորը շահագրգռված են, շահ ունեն, որ խաղաղությունն ամրապնդվի. «Պատգամավորը մոտենում է ամբիոնին և ասում է՝ մեզնից իրականությունը թաքցնում են, սուտ են ասում՝ սա միայն տնտեսական նախագիծ չի, աշխարհաքաղաքական նախագիծ է: Սրանով Հայաստանը կապում է իր հյուսիսը հարավին, Ադրբեջանի հետ երկկողմ և կապվում է աշխարհի երրորդ երկրների հետ Ադրբեջանի տարածքով: Պարզ է չէ դրա տնտեսական օգուտները, հայկական արտադրանք, որ մինչև հիմա չէր կարող գնալ Չինաստան կամ Չինաստանից ուղիղ գծով գար Հայաստան, հիմա լինելու է, պատգամավորը մոտենում ասում է՝ ոչ թիվ կա, ոչ բան, անորոշ է՝ օգուտ է, թե ավելի շատ ծախսելու ենք: Այս նախագիծը ծայրից ծայր ապաշրջափակման մասին է, պատգամավորն ասում է՝ այն խաղաղության պայմանագիրը, որ մնացել է հետոյին, մի հոդված չկա ապաշրջափակման մասին»:

Խոսելով երաշխավորների վերաբերյալ ընդդիմության հայտարարությունների մասին՝ Միրզոյանն ասաց. «Բոլոր ստորագրված՝ այդ թվում երաշխավորների անուններով թղթերը պատմության աղբանոցն են նետվել և այնտեղ հիմա պատերազմ է, իրական երաշխիքը շահն է, որ մենք, Ադրբեջանը շահագրգիռ լինենք և սա գործի և ինչ են ասում պատգամավորները՝ եկել է արտգործնախարարն ու ասում է՝ շահն է երաշխիքը, եթե սա բացատրելու անհրաժեշտություն կա, ուրեմն մենք պետք է զրոյից չսկսենք, պետք է մինուս եսիմ քանի ծիծիլյոնից սկսենք: Սրա համար քաղաքականության դպրոց չի պետք, նախակրթարան է պետք: Մինչև դուք ելույթներ եք ունենում, ես լուջ փորձում էի գրեի, որ արձագանքեի, հիշեցի անորոշ վիճակի մասին անեկդոտը: Կինը երեկոյան վերադառնում է տուն և ամուսինը պատմում է, ասում է՝ այսօր ձայներ լսեցի չքամուտքից և մոտեցա նաեյլու, պարզվում է դիմացի ամուսիններն իրար փաթաթված, համբուրվելով եկան դուռը բացեցին, մտան տուն, հետաքրքրեց, գնացի բանալու անցքից նայեմ, տեսնեմ իրար գրկում են, համբուրվում են, հագուստն են հանում և հանկարծ մեկը հագուստը շպրտեց դռան ուղղությամբ, ընկավ դռնա բռնակի վրա և էլ ոչինչ չերևաց, ասում ա՝ հետո, ասում ա՝ սենց էլ անորոշ վիճակ»:

27 Հոկտեմբեր, 2026 15:56
Վեր