Համագործակցության հուշագիր՝ որմնանկարների պահպանության և վերականգնման մասին Zarkerak - Համագործակցության հուշագիր՝ որմնանկարների պահպանության և վերականգնման մասին
Zarkerak Zarkerak - Համագործակցության հուշագիր՝ որմնանկարների պահպանության և վերականգնման մասին
Համագործակցության հուշագիր՝ որմնանկարների պահպանության և վերականգնման մասին

Համագործակցության հուշագիր՝ որմնանկարների պահպանության և վերականգնման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարարության և «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, մասնավորապես՝ որմնանկարների պահպանության նպատակով:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը:

Կարևորելով որմնանկարների՝ որպես պատմամշակութային ժառանգության, արժեքն ու հետագա սերունդներին փոխանցումը, ինչպես նաև դրանց պահպանությունը, օգտագործումը և այդ ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացումը՝ կողմերը համատեղ աշխատանքներ կիրականացնեն՝ ՀՀ օրենսդրության շրջանակում:

ՀՀ տարածքում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, մասնավորապես՝ որմնանկարների պահպանության ուղղությամբ ԿԳՄՍ նախարարությունը կտրամադրի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող որմնանկարների առկա ցուցակը, սահմանված կարգով կքննարկի որմնանկարի մաքրման և ամրակայման գիտանախագծային փաստաթղթերը նախարարությանը կից մոնումենտալ հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի նիստերում՝ տրամադրելով մասնագիտական եզրակացություն: Նախարարությունը համաձայնեցված գիտանախագծային նախագծերի հիման վրա կտրամադրի որմնանկարի մաքրման և ամրակայման աշխատանքների իրականացման թույլտվություն, ինչպես նաև աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական ու իրավական խորհրդատվական աջակցություն:

«Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը սեփական միջոցների հաշվին կուսումնասիրի և կկազմի Վայոց ձորի մարզի Սերս գյուղի 19-րդ դարի որմնանկարների մաքրման և ամրակայման գիտանախագծային փաստաթղթերը և կներկայացնի նախարարության համաձայնեցմանը, իր միջոցներով կիրականացնի համակարգված ուսումնասիրություն (նկարագրություն, տեխնիկական վիճակ, վտանգվածության աստիճան և այլն) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող որմնանկարների վերաբերյալ, կփաստագրի ու կկազմի դրանց ճշգրտված ցուցակները՝ ներկայացնելով նախարարությանը: Նոր որմնանկար հայտնաբերելու դեպքում առաջարկ կներկայացնի նախարարությանը՝ փորձագիտական հանձնաժողովում արժևորման հարցը քննարկելու նպատակով, իր միջոցներով կկազմի որմնանկարի մաքրման և ամրակայման գիտանախագծային փաստաթղթերը՝ ներկայացնելով նախարարության համաձայնեցմանը: Կազմակերպությունը նախարարությանը կտրամադրի հեղինակային, տեխնիկական հսկողության և կապալառու կազմակերպությունների հետ պայմանագրերը՝ նախատեսվող աշխատանքների թույլտվություն ստանալու նպատակով:

27 Հոկտեմբեր, 2026 19:37
Վեր