Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը ելույթի ժամանակ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի ելույթին՝ սկսեց բղավել, որից հետո իրավիճակը լարվեց և ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Գևորգյանին հորդորեց լռել:
«Մի հատ լռեք, բոլորդ լռեք: Բոլոր պատգամավորներին է վերաբերում՝ տեղից մի արձագանքեք, պարոն Գևորգյան պետք չի գոռալ, առավել ևս կնոջ վրա, ես այստեղ կասեմ՝ ով լռի, ով չլռի, սրանից հետո ձեզ թույլ չտաք ՔՊ որևէ առավել ևս կնոջ վրա գոռալ: Ես ինձ թույլ կտամ, զբաղեցրեք ձեր տեղը, չի կարելի սենց պահել: Գնացեք թող ձեր գործընկերները բացատրեն, թե ինչն է խնդիրը, պարոն Աբրահամյան, զսպեք ձեր գործընկերոջը»,-ասաց Ռուբինյանը և անջատեց Գևորգյանի խոսափողը:


