Ձեզ պե՞տք էր այս բեռը, որի տակ մտաք. Սինորյանը՝ Նարեկ Կարապետյանին Zarkerak - Ձեզ պե՞տք էր այս բեռը, որի տակ մտաք. Սինորյանը՝ Նարեկ Կարապետյանին
Zarkerak Zarkerak - Ձեզ պե՞տք էր այս բեռը, որի տակ մտաք. Սինորյանը՝ Նարեկ Կարապետյանին
Ձեզ պե՞տք էր այս բեռը, որի տակ մտաք. Սինորյանը՝ Նարեկ Կարապետյանին

Ձեզ պե՞տք էր այս բեռը, որի տակ մտաք. Սինորյանը՝ Նարեկ Կարապետյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

««Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը երբեք չի գնա արտահերթ ընտրության և դա իր համար անընդունելի է, պարոն Կարապետյան, փոխանցեք ձեր առաջնորդին, որ ՔՊ-ն առնվազն երկու անգամ արդեն իսկ գնացել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների և մենք որևէ խնդիր չունենք»,-ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Նատալյա Սինորյանը:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ Սինորյանը նշեց. «Ամիսներ առաջ հայտարարում էիք, որ ՏԻՄ ընտրություններում ջախջախելու եք ՔՊ-ին, ինչ տեղի ունեցավ, «Ուժեղ Հայաստան»-ը մասնակցեց ընդամենը մեկ ընտրության՝ Ստեփանավանում, որտեղ իրենց թեկնածուն՝ ըստ Հակակոռուպցիոնի հայտարարության, բաժանել էր ընտրակաշառք, դրա ընթացքում բռնվեց, հետո իրենք 20 տոկոսի շեմն էլ չհաղթահարեցին, բոլորին ասում են՝ քաղաքական բանտարկյալներ են: Ձեր գործընկերներից մեկը հայտարարեց, որ ՔՊ-ն ու վարչապետը անելանելի վիճակում են, ՀՀ-ում և այս դահլիճում մեկ անձ է անելանելի վիճակում, դա դուք եք պարոն Կարապետյան, որովհետև պատասխանատվություն եք կրում ձեր խմբակցության հնչեցրած բոլոր մտքերի համար, դուք հսկայական մեծ բեռ ունեք, ՀՀ-ից դուրս զանգերի եք պատասխանում, ձեզ պե՞տք էր այս բեռը, որի տակ մտաք»:

27 Հոկտեմբեր, 2026 17:50
Վեր