Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են Օկտավիանոս Օգոստոսի արծաթե դրամ և ոսկյա զարդեր․ Ժաննա Անդրեասյան Zarkerak - Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են Օկտավիանոս Օգոստոսի արծաթե դրամ և ոսկյա զարդեր․ Ժաննա Անդրեասյան
Zarkerak Zarkerak - Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են Օկտավիանոս Օգոստոսի արծաթե դրամ և ոսկյա զարդեր․ Ժաննա Անդրեասյան
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են Օկտավիանոս Օգոստոսի արծաթե դրամ և ոսկյա զարդեր․ Ժաննա Անդրեասյան

Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են Օկտավիանոս Օգոստոսի արծաթե դրամ և ոսկյա զարդեր․ Ժաննա Անդրեասյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ովքեր դեռ չեն եղել Մեծամորի հնավայրում, գնալու ևս մեկ առիթ: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Գիտեք, որ Մեծամորում է գտնվում հնագիտական ոսկու մեր ամենամեծ հավաքածուն, ինչպես նաև բացառիկ գտածոներ մ.թ.ա. 16-15-րդ դարերից, օրինակ, բաբելոնյան ագաթե գորտ-կշռաքարը, եգիպտական հիերոգլիֆներով սարդոնիքսե կնիքը, այստեղ են գտնվում հնագույն մետաղաձուլարան և աստղադիտարան: Բայց բացահայտումները նաև շարունակվում են:

Նկարներում վերջին շրջանի պեղումներից հռոմեական Օկտավիանոս Օգոստոս կայսեր արծաթե դրամն է, ոսկյա զարդեր:

Նկարները չեն կարող փոխանցել աշխատանքի ապշեցուցիչ նրբությունը: Առաջարկում եմ այցելել ու տեղում դիտել, հատկապես, որ դպրոցական արձակուրդներ են, իսկ սա արձակուրդն անցկացնելու հրաշալի ձև է»,-նշել է նա:

27 Հոկտեմբեր, 2026 22:02
Վեր