Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը․ ՍԱՏՄ Zarkerak - Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը․ ՍԱՏՄ
Zarkerak Zarkerak - Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը․ ՍԱՏՄ
Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը․ ՍԱՏՄ

Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը․ ՍԱՏՄ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Իգիթ» ՍՊ ընկերության՝ Շիրակի մարզ, գ. Ազատան 54/6 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝

  • լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով «Իգիթ»» անվանումով արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով «Իգիթ»» անվանումով արտադրատեսակի արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

27 Հոկտեմբեր, 2026 20:36
Վեր