Անի Բադալյանը COP17-ում ներկայացրել է ՀՀ մոտեցումները ներառականության և թափանցիկության ապահովման հարցում Zarkerak - Անի Բադալյանը COP17-ում ներկայացրել է ՀՀ մոտեցումները ներառականության և թափանցիկության ապահովման հարցում
Zarkerak Zarkerak - Անի Բադալյանը COP17-ում ներկայացրել է ՀՀ մոտեցումները ներառականության և թափանցիկության ապահովման հարցում
Անի Բադալյանը COP17-ում ներկայացրել է ՀՀ մոտեցումները ներառականության և թափանցիկության ապահովման հարցում

Անի Բադալյանը COP17-ում ներկայացրել է ՀՀ մոտեցումները ներառականության և թափանցիկության ապահովման հարցում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 26-ին Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը մասնակցել է «Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործողությունների ամրապնդումը տեղեկատվական ամբողջականության ապահովման միջոցով. դասեր կլիմայական ոլորտի փորձից» խորագրով պանելային քննարկմանը։

Անի Բադալյանը ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունների կյանքի կոչման նպատակով ներառականության և թափանցիկության ապահովման հարցում ՀՀ մոտեցումները՝ ընդգծելով հավաստի ու գիտականորեն հիմնավորված տեղեկատվության կարևորությունը բնապահպանական արդյունավետ քաղաքականության իրականացման և հանրային վստահության ամրապնդման գործում։

Ընդգծվել են երիտասարդության անմիջական ներգրավվածության, անկախ լրատվամիջոցների դերի, մեդիա- և տեղեկատվական գրագիտության բարձրացման, ինչպես նաև փոփոխվող պայմաններում տեղեկատվական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ միջազգային համագործակցության կարևորությունը։

ԱԳՄԱ նախարարի մամուլի քարտուղարը վերահաստատել է Հայաստանի՝ որպես COP17-ը նախագահող երկրի պատրաստակամությունը նպաստելու այս ուղղությամբ գործնական համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ միտված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացմանը։

Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչության, Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» կենսաբազմազանության և էկոհամակարգերի բաժնի, ինչպես նաև Երիտասարդական կլիմայական խորհրդի ներկայացուցիչները։

27 Հոկտեմբեր, 2026 20:50
Վեր