Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ընդդիմությունը հայտարարում է, որ կողմ է քվեարկելու խաղաղության կանոնադրությունը վավերացնելուն: Առաջին հայացքից այս «պուպուշ» որոշումն ընդամենն աչքկապոցի է, որովհետև ընդդիմությունը չի ուզում հողի վրա իրագործել այն նախագիծը, որն իրենից ներկայացնում է խաղաղության ամենակարևոր բաղադրիչը՝ ԹՐԻՓՓ-ը»,-ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:
Ըստ Չախոյանի՝ ընդդիմության ողջ փորացավը ԹՐԻՓՓ նախագծում երաշխավոր բերելն է. «Ամենազավեշտալին այս պատմության մեջ գիտեք որն է, որ Հայաստան-ԱՄՆ ԹՐԻՓՓ նախագծում այս մարդիկ ակնկալում են, որ պետք է բերեն ինչ-որ երրորդ կողմ խառնեն, որը պետք է հանդիսանա երաշխավոր: Երևի պետք է ամերիկյան կողմին գնանք ասենք՝ գիտեք ինչ կա, մենք կարծում ենք, որ այն միլիոնավոր ու միլիարդավոր դոլարները, որ դուք պատրաստվում եք ներդնել Հայաստանում, կարծում ենք՝ որ դուք չեք կարող տեր կանգնել ձեր ներդրած միլիոններին ու միլիարդներին ու առաջարկում ենք, որ լինի երրորդ կողմ, որը կգա ու կերաշխավորի ձեր միլիարդավոր ներդրումները: Սա առնվազն զավեշտալի է»:


