Հայաստանն Իրանի հետ սահմանի սահմանանշանների չափագրման հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծի Zarkerak - Հայաստանն Իրանի հետ սահմանի սահմանանշանների չափագրման հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծի
Zarkerak Zarkerak - Հայաստանն Իրանի հետ սահմանի սահմանանշանների չափագրման հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծի
Հայաստանն Իրանի հետ սահմանի սահմանանշանների չափագրման հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծի

Հայաստանն Իրանի հետ սահմանի սահմանանշանների չափագրման հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կիրականացնի Հայաստանի և Իրանի պետական սահմանի իրանական կողմում սահմանանշանների չափագրման աշխատանքները և այդ հարցով բանակցություններ կվարի Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանի իրանական կողմում սահմանանշանների չափագրման և այդ հարցով Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:

2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։

Կազմը՝ այստեղ:

28 Հոկտեմբեր, 2026 12:28
Վեր