Ստեփանավանում ՔՊ խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին. մարզպետ Zarkerak - Ստեփանավանում ՔՊ խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին. մարզպետ
Zarkerak Zarkerak - Ստեփանավանում ՔՊ խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին. մարզպետ
Ստեփանավանում ՔՊ խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին. մարզպետ

Ստեփանավանում ՔՊ խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին. մարզպետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համաձայն նախօրոք ձեռք բերված փոխըմբռնման՝ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:

«Ընտրական տեխնիկական պահանջների բերումով պրն. Գրիգորյանը ստիպված է եղել սառեցնել անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որն ապասառեցնելու համար արդեն համապատասխան դիմում է ներկայացրել։

Ընդգծեմ, որ չենք պատրաստվում համայնքի ավագանում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն, այլ հանդես ենք գալու որպես միասնական «Քաղաքացիական պայմանագիր»։

Շնորհավորում ենք մեր գործընկեր պարոն Գրիգորյանին հանրային բարձր վստահության համար»,- գրել է Մկրտչյանը։

28 Հոկտեմբեր, 2026 12:07
Վեր