Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Եկեք ամբողջ խմբակցությամբ այստեղից ներողություն խնդրեք, որ սուտ եք ասել, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի հաջորդ վարչապետն է, որովհետև պարզվեց, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է»,-ԱԺ նիստում դիմելով ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանին՝ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Անդրադառնալով ԵԽԽՎ զեկույցին՝ Ռուբինյանը նշեց. «Մի քանի շաբաթ առաջ հրապարակվել է ԵԽԽՎ զեկույց, որում սևով սպիտակին գրված է, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռուսաստանը կիրառել է տնտեսական սահմանափակումներ՝ նպատակ ունենալով մարդկանց դրդել քվեարկել ընդդիմության օգտին, եթե նկատել եք ընդդիմությունը դուք եք, այս կոնտեքստում, երբ գալիս եք բոլորդ Արամ Վարդևանյանի դեմքով ասում եք, իսկ ինչքան ծաղիկ է արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ, ազնիվ չեք, որովհետև այդ հարցը ծագել է այն տնտեսական սահմանափակումների պատճառով, որոնք ըստ ԵԽԽՎ զեկույցի կիրառվել են, որպեսզի մարդիկ քվեարկեն ձեզ: Ձեր առաջնորդներ են եղել, որոնք ասել են մեզ պետք է տրիգեր, մենք ունենք գաղտնի պլան, դրա համար էլ այդ սահմանափակումները շարունակվում են, որպեսզի ձեզ տան տրիգեր: Սա խայտառակություն է, որ ՀՀ-ում կա ընդդիմություն, որի հույսը արտերկրից Հայաստանի դեմ ներդրված տնտեսական սահմանափակումներն են, բայց առա հա, թե դուք կստանաք այդ տրիգերը»:


