«TRIPP»-ի համաձայնագրի վավերացումը․ Հայաստանի համար նոր ռազմավարական փուլ Zarkerak - «TRIPP»-ի համաձայնագրի վավերացումը․ Հայաստանի համար նոր ռազմավարական փուլ
Zarkerak Zarkerak - «TRIPP»-ի համաձայնագրի վավերացումը․ Հայաստանի համար նոր ռազմավարական փուլ
«TRIPP»-ի համաձայնագրի վավերացումը․ Հայաստանի համար նոր ռազմավարական փուլ

«TRIPP»-ի համաձայնագրի վավերացումը․ Հայաստանի համար նոր ռազմավարական փուլ

ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական գործակցության շրջանակային համաձայնագրի վավերացումը կարևոր քայլ է Հայաստանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային տնտեսական կապերի վերափոխման ճանապարհին։

Այս որոշման նշանակությունը միայն տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունների ընդլայնումը չէ։ TRIPP-ը կարող է դառնալ Հայաստանի համար տնտեսական նոր հնարավորությունների, միջազգային ներդրումների ներգրավման և տարածաշրջանային կապուղիներում երկրի դերի բարձրացման գործիք։ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործակցության խորացումը նաև ցույց է տալիս, որ Հայաստանը փորձում է արտաքին քաղաքականության մեջ ընդլայնել իր գործընկերների շրջանակը և նվազեցնել մեկ ուղղությունից կախվածությունը։

TRIPP նախագծի շուրջ ընդդիմության քննադատությունը և դեմ քվեարկությունը  հերթական անգամ բացահայտում է քաղաքական այն մոտեցումը, որի շրջանակում Հայաստանի ցանկացած նոր արտաքին գործընկերություն կամ ինքնուրույն որոշում արժանանում է կասկածների ու մերժման։ Փոխանակ ներկայացնելու հստակ այլընտրանք՝ ինչպես զարգացնել Հայաստանի տնտեսությունը, ներգրավել ներդրումներ և ընդլայնել միջազգային կապերը՝ ընդդիմության մի մասը կենտրոնանում է հնարավոր վտանգների մասին հայտարարությունների վրա՝ առանց հանրությանը ներկայացնելու իրատեսական լուծումներ։ Ստացվում է՝ երբ Հայաստանը փորձում է ընդլայնել իր գործընկերների շրջանակը և դուրս գալ արտաքին մեկ ուղղությունից կախվածության սահմանափակումներից, ընդդիմությունը դա ներկայացնում է որպես խնդիր, ոչ թե որպես քննարկման ենթակա հնարավորություն։ Բայց այստեղ հարց է առաջանում՝ եթե TRIPP-ը մերժվում է, ապա ո՞րն է առաջարկվող այլընտրանքը, և ինչպե՞ս է այն ծառայելու Հայաստանի տնտեսական զարգացմանն ու ինքնիշխանության ամրապնդմանը։ Քաղաքական քննադատությունը կարող է արժեք ունենալ միայն այն դեպքում, երբ այն ուղեկցվում է հիմնավոր փաստարկներով և իրագործելի առաջարկներով, այլապես այն վերածվում է ցանկացած նոր նախաձեռնության դեմ ուղղված հերթական քաղաքական հակազդեցության։

Բնականաբար համաձայնագրի վավերացումը դեռևս ինքնին չի նշանակում, որ բոլոր նպատակներն իրականացված են։ Դրա իրական արժեքը որոշվելու է գործնական փուլում՝ ներդրումներով, ենթակառուցվածքներով, անվտանգության երաշխիքներով և Հայաստանի լիարժեք ինքնիշխանության պահպանմամբ։

Այսպիսով, TRIPP-ի վավերացումը ոչ միայն տնտեսական նախագիծ է, այլև Հայաստանի ռազմավարական ընտրության կարևոր դրսևորում։ Հայաստանի խնդիրը պետք է լինի ոչ թե նոր հնարավորություններից հրաժարվելը, այլ դրանք առավելագույնս օգտագործելը՝ սեփական պետական շահերից։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

28 Հոկտեմբեր, 2026 13:44
Վեր