Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Դեռ չգիտենք՝ կգնա՞նք արտահերթի, թե՞ ոչ, դա հնարավոր սցենարներից մեկն է, բացի այդ էլ ես չեմ կարծում, թե ընդդիմությունը դեմ է լինելու, որ ժողովուրդն իր կամքն արտահայտի Սահմանադրության մասով, էնպես որ դա հետագայում քննարկման ենթակա է։ Քայլերի մասով վարչապետն էլ է ասել, որ մենք՝ որպես կառավարող կուսակցություն, չափազանց զգույշ պետք է լինենք այս առումով, որպեսզի նոր՝ պետականամետ ընդդիմություն ձևավորվի, որովհետև մեր ձեռքով նմանատիպ ընդդիմություն ձևավորելը նախ և առաջ շատ վատ միտք է, քանի որ մենք կունենանք ընդդիմություն, որը ձևավորված է իշխանության կողմից։ Դա ամենավատ բանն է, որ կարող է տեղի ունենալ քաղաքական համակարգի հետ»,– լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ այդ հարցում պետք է մեծ զգուշավորություն ցուցաբերել, որ գրպանային ընդդիմություն չառաջանա. «Ռիսկը միանշանակ կա, ու վարչապետն էլ ասաց, որ գուցե ակտիվ քայլեր առհասարակ պետք է չձեռնարկել, այլ ընդամենը խրախուսել վերբալ մակարդակում, որ ձևավորվի նման ընդդիմություն: Ես, օրինակ, կողջունեմ, եթե Հայաստանում ձևավորվեն քաղաքական ուժեր, որոնք կողմնակից են ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և կունենան պետականամետ քաղաքականություն»։


